National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.05.2021
Գործարար կանայք` խորհրդարանում
1 / 6

Մայիսի 31- ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հրավերով խորհրդարանում էին հայ կին գործարարները:  Հանդիպման նպատակն է ծանոթանալ  արտադրվող եւ մատուցվող ծառայություններին, ինչպես նաեւ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին` հնարավորինս խրախուսելով հայկական ապրանքանիշը:

2016-ի քառօրյա պատերազմից հետո հաշմանդամություն ստացած տղաների հետ աշխատելիս հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները կանխարգելելու, մեղմելու նպատակով  սեփական ռեսուրսներով  տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Գուբօղլյանը եւ նրա թիմը նախաձեռնել են հատուկ վերականգնողական սարքեր ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը: Արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության կանգնակը, կանգնակ-մահճակալը, կանգնակ-սայլակը, քայլաբերը, ֆունկցիոնալ զուգափայտը, անվասայլակի էլեկտրական կցորդիչը: Բավարար ֆինանսավորման եւ բարենպաստ պայմանների առկայության դեպքում կսկսեն իրականացնել սերիական արտադրություն: Սակայն բուն խնդրով զբաղվելու փոխարեն ստիպված են առկա խոչընդոտները լուծել:

Հայկական խոտաբույսերից պատրաստված անուշահամ ու օգտակար թեյի արտադրության եւ դրանց առցանց վաճառքի համար կարեւորվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրական ոլորտում առկա խոչընդոտների գույքագրումը, գործարար եւ մասնագիտական համայնքի հետ ակտիվ երկխոսության ապահովումն ու օգտակար կրթական ծրագրերի իրականացումը:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am